ԲԵԼԳԻԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԱՅՆ ԺԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ24 ապրիլի 2005 - 09:31 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ օրինագիծ է ընդունել, ըստ որի Հայոց ցեղասպանությունը ժխտող անձինք կարող են կալանքի կամ խոշոր վարչական տույժի ենթարկվել: Ինչպես նշում են թուրքկան ԶԼՄ-ները, երբ օրենքը ուժի մեջ մտնի, թուրք քաղաքական գործիչները լուրջ խնդիրներ կունենան Բելգիայում իրենց դիրքորոշման արտահայտման հարցում: Օրենքի նախագիծը արդեն անցել է Իրավական հարցերի հանձնաժողովով, հաստատվել է խորհրդարանի կողմից եւ ուղղվել է Սենատ: Սենատի կողմից հավանության արժանանալուց հետո, փաստաթուղթը կվավերացվի Բելգիայի թագավորի կողմից: Ընդ որում կա որոշակի միտում` խորհրդարանի կողմից հավանության արժանացած փաստաթղթերը, որպես օրենք, հաստատվում են Սենատում: Ըստ փաստաթղթի, Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսվում է 8 օրից մինչեւ մեկ տարվա ազատազրկում եւ դրամական տուգանք 26-ից մինչեւ 5000 եվրոյի չափով: Կպատժվեն բոլոր նրանք, ովքեր կնսեմացնեն Ցեղասպանությունը, կպաշտպանեն կամ կաջակցեն այն կամ մարդկության դեմ ցանկացած այլ հանցագործություն գործած անձանց: Ավելին, արդարադատության մեխանիզմները թույլ կտան Բելգիային մեղադրանք ներկայացնել Հայոց ցեղասպանությունը ժխտողներին ԵՄ ցանկացած երկրում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |