«Ժողովուրդ». Խնդրելու են Սերժ Սարգյանին չեղյալ համարել ԱԳՆ շենքի վաճառքի գործարքը

«Ժողովուրդ». Խնդրելու են Սերժ Սարգյանին չեղյալ համարել ԱԳՆ շենքի վաճառքի գործարքը

PanARMENIAN.Net - ՀՀ հանրային խորհուրդը երեկ քննարկում էր կազմակերպել ԱԳՆ շենքի վաճառքի արդեն իսկ կայացած գործարքի շուրջ, որին մասնակցում էին որոշ ճարտարապետներ և նախկին քաղաքական գործիչներ: «Ժողովուրդ»-ը գրում է, որ քննարկման մասնակիցները հանդես են եկել մեկը մյուսից բոցաշունչ ելույթներով, վերջում էլ որոշում ընդունել դիմել Սերժ Սարգսյանին՝ չեղյալ համարել ԱԳՆ շենքի վաճառքի գործարքն ու պատասխանատվության ենթարկել այն իրականացնողներին:

«Հետևելով ծերակույտ հիշեցնող Հանրային խորհրդի գործունեությանը` հարց է առաջանում, իսկ ո՞ւմ են պետք ձեր ուշացած հաթաթաներն ու որոշումները, ինչո՞ւ էիք լռում, երբ այդ հարցն ամիսներ շարունակ արծարծվում էր: Թեպետ մյուս կողմից հասկանալի է՝ Վազգեն Մանուկյանի գլխավորած այդ կառույցը չէր կարող գործարքի սկզբում (երբ մամուլը գրում էր) աղմուկ բարձրացնել, այն ժամանակ ռիսկը մեծ էր: Հիմա «վտանգն» անցել է, տարածքն օտարված է, միայն «ծիտիկ» դնելու համար բարձրացված աղմուկն էլ դժվար թե բարկացնի իշխող ռեժիմին, որը մեծ ախորժակով պատրաստ է վաճառել էլի շատ գերատեսչական շենքեր, միայն թե լավ գին տվող լինի»,-գրում է թերթը:

Partner news
 Ուշագրավ
Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել
Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր
Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է
Partner news