Հայաստանում գործող բոլոր աղանդները նույն տեղից են ֆինանսավորվում

Հայաստանում գործող բոլոր աղանդները նույն տեղից են ֆինանսավորվում

PanARMENIAN.Net - Աշխարհում գործող աղանդներից ոչ մեկը հայկական ծագում չունի և չի անջատվել Առաքելական եկեղեցուց, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը: Նրա խոսքով Հայաստանում գրանցվում են աղանդները որպես կրոնական կազմակերպություններ, սակայն քրեական հոդվածով հոգեորսության համար պատիժ սահմանված չէ:Հայաստանում գործում են բազմաթիվ աղանդներ, սակայն նրանք մեկը մյուսին չեն քննադատում կամ սխալ համարում, որովհետև, ըստ հոգևորականի, նրանք ունեն նույն ֆինանսական աղբյուրը:

Պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը , թե ինչ է անում եկեղեցին աղանդների թիվը կրճատելու ուղղությամբ, քահանան ասաց, որ խնդիրը նաև նրանում է, որ Հայաստանում հոգևորականները քիչ են: Կա շուրջ 300 ամուսնացյալ հոգևորական, որոնցից 46-ը միայն Արարատյան թեմում: Քահանայի խոսքով այն փոքր թիվ է, սակայն աճման միտում կա:

Partner news
 Ուշագրավ
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր
Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը
Partner news