Վերջին 2 տարում շուրջ 900 հնդիկ ուսանող է ընդունվել Երևանի բժշկական համալսարան![]() 1 նոյեմբերի 2012 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կրթության ոլորտի զարգացման հեռանկարների թվում Արմեն Աշոտյանը տեսնում է օտարերկրացի ուսանողների քանակի ավելացումն ու անհրաժեշտ ենթակառուցվածքների ընդլայնումը: Այդ մասին նախարարն ասել է նոյեմբերի 1-ին կառավարության նիստում՝ ներկայացնելով իրավիճակը կրթության ոլորտում: «Այսօր շատ սուր է դրված ուսանողական հանրակացարանների հարցը: Կարող եմ դա ասել բժշկական համալսարանի օրինակով, որտեղ Հնդկաստանից ուսանողների հանրակացարանի պահանջարկը շատ ավելի է, քան մենք կարող ենք տրամադրել»,-ասել է նա: Արմեն Աշոտյանը հավելել է, որ վերջին 2 տարում շուրջ 900 հնդիկ ուսանող է ընդունվել Երևանի բժշկական համալսարան: «Այդ հոսքը մենք կարող ենք ավելացնել, եթե նոր ուսանողական հանրակացարանային կենտրոն բացենք»,-ասաց Աշոտյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |