ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆԱՄԱԿԻՆ26 ապրիլի 2005 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակին` առաջարկելով ստեղծել Հայոց ցեղասպանության փաստի ուսումնասիրման հայ-թուրքական հանձնաժողով, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի պարոն վարչապետ, ստացա Ձեր նամակը: Իսկապես, որպես հարեւաններ, մենք պետք է փորձենք ուղիներ որոնել այժմ եւ ապագայում համերաշխ ապրելու համար: Այդ իսկ պատճառով հենց սկզբից մենք առաջարկել ենք հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել սահման֊նե֊րը եւ երկ֊֊խոսություն սկսել երկու երկրների ու ժողովուրդների միջեւ: Աշխարհում, մասնավորապես եվ֊րո֊պա֊կան մայրցամաքում, կան հարեւան երկրներ, որոնք ունեցել են դժվարին անցյալ, որի շուրջ տա֊րա֊կար֊ծիք են: Սակայն դա նրանց չի խան֊գարում ունենալ բաց սահման֊ներ, նորմալ հա֊րա֊բե֊րու֊թյուններ, դիվա֊նա֊գի֊տա֊կան կապեր, ներկայացուցիչներ միմյանց մայրաքա֊ղաք֊ներում, եւ այս բոլորով հանդերձ զու֊գա֊հեռաբար քննարկել վիճելի հարցերը: Անցյալին անդրադառնալու Ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն չի անդրադառնում ներկային եւ ապագային: Արդյունավետ երկխոսության մեջ ներգրավվելու հա֊մար մեզ անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր եւ համապատասխան քաղաքական մի֊ջավայր: Երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը կրում են կառավարու֊թյուն֊ները, եւ մենք իրավասու չենք այն պատվիրակել պատմաբաններին: Ուստի, մենք առա֊֊ջարկել ենք եւ կրկին առաջարկում ենք առանց նախապայ֊ման֊ների մեր երկու երկրների միջեւ հաստատել նորմալ հարաբերություններ: Ահա այս համատեքստում կարող է գումարվել միջկառավարական հանձնաժողով` քննար֊կելու երկու երկրների միջեւ առկա ցանկացած խնդիր կամ բոլոր կարեւոր խնդիրները, նպատակ ունենալով լուծել դրանք եւ հասնել փոխըմբռնման»: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |