Քարվաճառում վթարի ենթարկված զինծառայողներին Վարդենիսի հոսպիտալից տեղափոխում են Երևան

Քարվաճառում վթարի ենթարկված  զինծառայողներին Վարդենիսի հոսպիտալից տեղափոխում են Երևան

PanARMENIAN.Net - Քարվաճառ-Վարդենիս ճանապարհին երեկ վթարված ՊՆ «ՈւՐԱԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի բոլոր տուժածները՝ 15 պայմանագրային զինծառայող, տեղափոխվում են Երևան: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Հարուրի ձոր կոչվող տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 15 պայմանագրային զինծառայող:

Վթարի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Արթուր Երեմյանը, Մանվել Ապիջանյանը, Սանասար Փիլոյանը և Գագիկ Վարդանյանը:

Վիրավորվել են Կարեն Ավետիսյանը , Գևորգ Գևորգյանը, Վարազդատ Եղիազարյանը, Արթուր Եղիազարյանը, Սարգիս Զաքարյանը, Արման Մուրադյանը, Մանուկ Խաչատրյանը, Էդիկ Խաչատրյանը, Աշոտ Մնացականյանը, Բաբկեն Թալոյանը, Մխիթար Երեմյանը, Սանասար Գոմցյանը, Դավիթ Հարությունյանը, Կարեն Հովհաննիսյանը և Արմենակ Սահակյանը

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---