Վերաքննիչ դատարանի մոտ ցույց է

Վերաքննիչ դատարանի մոտ ցույց է

PanARMENIAN.Net - «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունն այս պահին բողոքի ցույց է անցկացնում ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի մոտ: «Հանցագործ դատարաններ», «Ոչ ստալինիզմին», «Տիգրան Առաքելյանը ենթարկվում է բռնության» գրությամբ պաստառներով և «Ազառտություն» վանկարկումներով նախաձեռնության անդամները բողոքում են անարդարության դեմ. «Ամեն քայլափոխի մենք ականատեսն ենք մարդու իրավունքների խախտումների, բայց ժամանակն է պայքարել և արդարաությունը վերականգնել»,-հնչում է բարձրախոսից: Վերաքննիչ քրեկան դատարանում այսօր ընթանում է ՀԱԿ ակտիվիսների փաստաբաննների ներկայացրած վերաքննիչբողոքի քննությունը: Նիստը 40 րոպեով ընդմիջվել է ՝ մեղադրող կողմի բացակայության պատճառով:

Նշենք, որ բողոքի ակցիային մասնակցում են նաև «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցության անդամները:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Մյուս ակտիվիստ Արտակ Կարապետյանը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության, Արտակ Կարապետյանը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---