Քարվաճառում վթարի ենթարկված զինծառայողներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են![]() 2 նոյեմբերի 2012 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Երեկ Քարվաճառում տեղի ունեցած վթարից տուժած 15 զինծառայող տեղափոխվել Է ՊՆ կենտրոնական կայազորային հոսպիտալ: «Տեղափոխումը կատարավել է 3 փուլով, ավարտվեց քիչ առաջ: Տուժածները հիմնականում գանգուղեղային վնասվածք ունեն: Ամենածանրը Արթուր Եղիազարյանի վիճակն է, վիրահատվել է նրա կողոսկրը: Վերակենդանացման բաժանմունքում այս պահին 5 զինծառայող կա: Վիրավորները հիվանադանոցում կման մեկ շաբաթից մինչև մեկ ամիս», - ասաց կենտրոնական զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժաշնմունքի պետ Արման Հակոբյանը: ԼՂՀ Պաշտպանության բանակից հաղորդում են, որ նախնական վարկածով, մեքենան իջնելիս է եղել վտանգավորությամբ հայտնի Հարուրի ձորով, և հանդիպակաց մեքենայի լույսերը խանգարել են վարորդին, նա փորձել է լայն շրջադարձ կատարել, բայց չի կարողացել: Հիշեցնենք, որ երեկ Քարվաճառ-Վարդենիս ճանապարհին շրջվել է զինվորականներին տեղափոխող մեքենան: 4 զինծառայող մահացել է, 15-ը՝ վիրավորվել: Հարուցվել է քրեական գործ: Partner news Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիին Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
«Եվ հին շենքը, և նոր շենքը ՀՀ սեփականությունն են»,-ասել է նա Օրվա 2րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն առայժմ էական տեղումներ չեն սպասվում Partner news |