Ճապոնիայի ավիացիայի ավագ դպրոցը տեղեր է հատկացրել հայ աշակերտների համար![]() 13 նոյեմբերի 2012 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայի ավիացիայի ավագ դպրոցը Հայաստանի աշակերտներին հատկացնում է երկու կրթաթոշակային տեղ՝ նրանց ազատելով 3 տարվա ուսման ու կեցության վարձերից: Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՆ կայքը, մասնակիցը պետք է հոգա ճանապարհածախսը և տարեկան մոտ 5000 ԱՄՆ դոլարի սահմաններում հագուստի, ուսումնական ձեռնարկների և այլ ծախսեր: Ավիացիայի դպրոցում ուսումը շարունակելու համար կարող են դիմել իննամյա միջնակարգ կրթություն ունեցող աշակերտներ: Դպրոց ընդունվելիս ճապոներենի իմացությունը պարտադիր չէ, սակայն լեզվի ինտենսիվ դասընթացներ անցնելուց հետո ուսուցումը կիրականացվի ճապոներենով: Շրջանավարտները հնարավորություն կստանան ուսումը շարունակել Ճապոնիայի ավիացիոն ակադեմիայում կամ ցանկացած այլ բուհում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |