ԱՊԼ գլխավոր քարտուղարը կմեկնի Գազայի հատված` պաղեստինցիներին իր համերաշխությունն արտահայտելու համար

ԱՊԼ գլխավոր քարտուղարը կմեկնի Գազայի հատված` պաղեստինցիներին իր համերաշխությունն արտահայտելու համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին նախարարաան պատվիրակության հետ կժամանի Գազայի հատված, կիրակի օրը Ֆրանս Պրեսսին է հաղորդել ԱՊԼ ներկայացուցիչը:

Ներկայացուցչի խոսքոով, այս որոշումը կայացվել է շաբաթ օրը Կահիրեում: Այցը նախատեսվում է պաղեստինցիներին համերաշխությունն արտահայտելու համար, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Պատվիրակությանն անդամակցելու համաձայնություն են հայտնել Ալժիրը, Եգիպտոսը, Լիբիան և Թունիսը:

Ավելի վաղ ԱՊԼ-ն կողմ է հանդես եկել 2002-ին ընդունված` Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման խաղաղ նախաձեռնության վերանայմանը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---