Լեոնիդ Ազգալդյանն այսօր կդառնար 70 տարեկան

Լեոնիդ Ազգալդյանն այսօր կդառնար 70 տարեկան

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ը Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 70 տարեկան:

Ազգալդյանը ծնվել է 1942 թ. Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947-1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։

1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ:

Ղարաբաղյան շարժման առաջին օրից Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին: 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը:

Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Ազգալդյանը զոհվեց 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում՝ թշնամու գնդակից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---