«Ժողովուրդ». Ֆլորա Մարտիրոսյանի դին տեղափոխելու համար կառավարությունը մինչ օրս գումար չի փոխանցել

«Ժողովուրդ». Ֆլորա Մարտիրոսյանի դին տեղափոխելու համար կառավարությունը մինչ օրս գումար չի փոխանցել

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը (ու նաև այլ գործարարներ) մեծ գումար են փոխանցել երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին, որպեսզի նրա դին տեղափոխեն Հայաստան: ՀՀ կառավարությունը մինչ օրս գումար չի հատկացրել: ԲՀԿ ղեկավարի մամլո խոսնակը թերթի հետ զրույցում ասել է. «Պարոն Ծառուկյանի հետ օրեր առաջ խոսել է Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը` ասելով, որ գումարի անհրաժեշտություն կա: Ծառուկյանն էլ, մեծ հարգանք տածելով Ֆ. Մարտիրոսյանի նկատմամբ, նրա ընտանիքին է փոխանցել 20 հազար դոլար»:

Թերթը զրուցել է նաև ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանի հետ` պարզելու, թե ինչու գործադիրն իր վրա չի վերցնում ծախսերը: «Բյուջեով նախատեսված է հուղարկավորությունը կազմակերպելու համար մինչև 1 միլիոն 700 հազար գումար հատկացնել, որոշումը կլինի, ու դա կֆիքսվի: Որոշումը կստորագրվի այսօր, վաղը կլինի մեր կայքում: Իսկ ինչ վերաբերում է տեղափոխմանը, ապա նշված կլինի, որ այդ դեպքում ևս կփոխհատուցվեն»,- ասաց Բերբերյանը, գրում է թերթը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---