«Ժամանակ». Խոսրովի արգելոցի նոր տնօրենը Հովիկ Աբրահամյանի հովանավորյա՞լն է

«Ժամանակ». Խոսրովի արգելոցի նոր տնօրենը  Հովիկ  Աբրահամյանի հովանավորյա՞լն է

PanARMENIAN.Net - Խոսրովի արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթել է Գաբրիել Պողոսյանը, որը հայտնի է «Նոնո» մականունով։ Ինչպես գրում է «Ժամանակ» թերթը, վերջինս բարձրագույն կրթություն չունի, ավարտել է միայն միջնակարգ դպրոցը։

«Մինչդեռ հայտարարված մրցույթի պահանջների մեջ պարտադիր պայման է եղել բարձրագույն կրթության և համապատասխան դիպլոմի առկայությունը։ Որոշ տեղեկությունների համաձայն` Նոնոն մրցույթում հաղթել և այդ պաշտոնին նշանակվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհիվ։ Նոնոն եղել է ԱԺ նախագահի և նրա եղբոր` Ջոնիկի մտերիմը։ Ասում են, որ նա պարբերաբար որսամիս է մատակարարել Աբրահամյաններին։ Բացի այդ, Նոնոն Աբրահամյանների շնորհիվ եղել է Արտաշատի ավագանու անդամ»,- գրում է «Ժամանակը»։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---