«Հայաստան առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը ազդարարում է բողոքի հրապարակային միջոցառումների նոր շարք27 նոյեմբերի 2012 - 19:14 AMT PanARMENIAN.Net - «Հայ Ազգային Կոնգրեսի չորս երիտասարդների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը զուգահեռ ԵՊՀ-ում «Հակահարված» art խմբի անդամների հանդեպ կիրառված ֆիզիկական բռնությունը և իրավապահ մարմինների ներկայացուցիչների անգործությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ ներկայիս իշխանությունները չեն պատրաստվում դադարեցնել քաղաքացիներին հալածելու, խոսքի, մտքի, խղճի և այլ ազատությունների սահմանափակմանն ուղղված իրենց ապօրինի գործողությունները»: Այս մասին ասված է «Հայաստան առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ: ««Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը նախօրեին իրականացված գիշերային «Մի՛ ենթարկվիր Սերժ Սարգսյանին» ակցիայով ազդարարում է բողոքի հրապարակային միջոցառումների նոր շարք՝ խստորեն դատապարտելով իշխանությունների ու նրանց կամակատարների գործողությունները: Կոչ ենք անում Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական, քաղաքացիական միավորներին, քաղաքացիներին միանալ առաջիկայում կայանալիք ակցիաներին», – նշում են հայտարարության հեղինակները: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |