ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Նիկոլայ Պավլովին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ս.Սարգսյանը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները, ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական բնագավառներում, ներկայումս գտնվում են բարձր մակարդակի վրա` ընդգծելով դրանց զարգացման մեծ ներուժը: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանում Նիկոլայ Պավլովի պաշտոնավարման ընթացքում այդ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն եւ կընդլայնվեն: Իր հերթին ռուս դիվանագետը հավաստիացրել է, որ ինքը կանի հնարավոր ամենը երկու պետությունների միջեւ առկա բազմատարր համագործակցության շարունակական զարգացումն ապահովելու համար: Զրուցակիցները քննարկել եմ նաեւ հայ-ռուսական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու անելիքները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային վերջին զարգացումների շուրջ:
 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---