ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՏԱԼԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ24 փետրվարի 2003 - 21:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը եւ այցով Երեւանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի նախարար Մարգերիտա Բոնիվերին այսօր ստորագրել են «Համաձայնագիր օդային հաղորդակցության մասին»: Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել երկու երկրների ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման շրջանակում: Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական եւ մշակութային համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ անհրաժեշտ իրավա-պայմանագրային դաշտի ձեւավորումը: Կողմերը նաեւ շոշափել են միջազգային կազմակերպություններում եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր: Հիշեցնենք, որ Իտալիայի արտաքին գործերի տեղակալի Հայաստան կատարած այցի նպատակն է` ծանոթանալ տարածաշրջանային հիմնախնդիրներին Եվրամիությունում Իտալիայի նախագահության նախաշեմին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |