ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը Հաագայում հանդիպում է ունեցել քիմիական զենքի արգելման կազմակերպության ներկայացուցիչ Դեյտեր Կայզերի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Կայզերը հանգամանալից ներկայացրել է կազմակերպության գործունեությունն ու խնդիրները: Ինչպես նշել են կողմերը, Հայաստանը քիմիական զենքի օգտագործումը արգելող կոնվենցիան վավերացրած երկրներից մեկն է: Դեռեւս 26 երկիր չեն անդամակցել այդ կազմակերպությանը, որը զբաղվում է քիմիական զենքի կանխարգելմամբ: Հայաստանի խոսնակը ներկայացրեց կազմակերպության ղեկավարին հայ գիտնականների նվճումները այդ ոլորտում: Հանդիպման ավատին պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի մայրաքաղաքում քիմիական զենքի կանխարգելաման հարցերին նվիրված համաժողով կազմակերպելու եւ հայ գիտնականների հետ գործարար կապեր հաստատելու վերաբերյալ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---