ՆԱՍԱ-ի տիեզերական սարքը Մերկուրիի վրա սառույց է հայտնաբերել![]() 30 նոյեմբերի 2012 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան տիեզերական Messenger սարքը Մերկուրիի մակերևույթի վրա սառույց է հայտնաբերել: Վերջինս Արեգակին ամենամոտ տեղադրված մոլորակն է: Այս մասին ԱՄՆ Տիեզերական տարածության ուսումնասիրման և օդագնացության ազգային գործակալությունը հայտնում է իր պաշտոնական մամուլի հաղորդագրությունում: Ինչպես լրագրողներին են հայտնել գիտնականները, սառույցը հայտնաբերվել է մոլարակի հյուսիսային բևեռի մի շարք խառնարանների հատակին: Հնարավոր է, որ սառույց լինի նաև հարավային բևեռում, սակայն այս վարկածը դեռևս չի հաստատվել: Հիշեցնենք, որ Messenger-ը Մերկուրիի ուղեծիր է դուրս եկել 2011թ մարտի 18-ին, հաղորդում է ՌԲԿ-ն: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |