Նախկին արտգործնախարարը Հայաստանի արտաքին քաղաքականությունը անարդյունավետ է համարում30 նոյեմբերի 2012 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Նախագահական ընտրությունների ընթացքում քննարկվող առանցքային հարցերից մեկը բնականաբար պետք է լինի արտաքին քաղաքականությունը: Ոչ միայն, որ դա նախագահի բացառիկ իրավունքն է, այլև դրա հաջող մշակումից և իրականացումից է կախված երկրի ճակատագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա երեք խնդիր է տեսնում՝ առավելապես գաղափարական և ոճային բնույթի, որոնք խոչընդոտում են արդյունավետ արտաքին քաղաքականության իրականացմանը: «1. Գաղափարական հենքի բացակայություն. մի ամբողջ 45 տարի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը բնութագրվում էր մեկ բառով՝ զսպողական (containment policy): Հատորներ են գրվել այս մեկ բառով բնութագրված քաղաքականության մասին: Եթե Հայաստանի անկախության սկզբնական շրջանում մեր արտաքին քաղաքականությունը բնութագրվում էր որպես հավասարակշռության, հետո՝ փոխլրացման եզրերով, ապա այսօր բնութագրվում է որպես բազմավեկտոր: Առաջին երկուսը բազմաբովանդակ բառեր են, որոնց հիմքում կա իմաստ, մտածողություն և նպատակ, մինչդեռ «վեկտորը» մեթեմատիկական եզր է, որն ընդամենը բնութագրում է ուղղությունը: Իրոք, առանց գաղափարական հենքի Հայաստանի նման աշխարհագրական դիրք ունեցող երկրին դժվար կլինի կարողանալ ճիշտ կողմնորոշվել և համահունչ դիրքորոշումներ որդեգրել իր շուրջ ընթացող, հաճախ՝ իրար հակադրվող տարբեր գործընթացներում: 2. Արտաքին քաղաքականությունը որպես նպատակ. արտաքին քաղաքականությունը միջոց է նպատակներ իրականացնելու համար: Այն պահին, երբ դա դառնում է նպատակ, կորցնում է բովանդակությունը և հետևաբար՝ արդյունավետությունը: Եթե հնարավոր չի լինում նոր ատոմակայանի կառուցումն սկսել, դրա պատճառը տեխնիկական և նյութական խնդիրները չեն, այլ այն, որ կա լուրջ դիմադրություն տարբեր ուժերի կողմից: Եթե Ստեփանակերտի օդանավակայանն առայսօր չի շահագործվում, դրա պատճառն այն չէ, որ հարակից բլուրները խանգարում են օդանավերի վայրէջքին, այլ այն, որ Ադրբեջանը ընդդիմանում է դրա գործարկմանը: Կարելի է բերել բազմաթիվ այլ օրինակներ: Խնդիրների լուծումը՝ անկախ դրանց ոլորտից, առաջին հերթին ընկնում է դիվանագիտության վրա, որից հետո նոր միայն լուծվում են մյուս հարցերը: 3. Նպատակին հասնելու քայլերի հաջորդականության բացակայություն. մեզ Բիսմարկի հետ համեմատելու որևէ նպատակ չունենալով՝ բերեմ մի օրինակ, որը դիվանագիտության պատմության մեջ համարվում է երկարաժամկետ քայլերի հաջորդականության լավագույն օրինակներից մեկը: 1862թ. Պրուսիայի կանցլեր Բիսմարկը, հանդիպելով Բենյամին Դիզրայելիին (որը ավելի ուշ դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ), ընդամենը կեսժամանոց հանդիպման ընթացքում նրան ներկայացնում է հաջորդ տարիներին իր անելիք քայլերը՝ ասելով. «Դանիայից վերցնելու եմ Շլեզվիգ-Հոլշտեյնը, Ավստրիային դուրս եմ թողնելու Գերմանական համադաշնությունից և հարձակվելու եմ Ֆրանսիայի վրա»: Հաջորդ ինը տարիների ընթացքում Բիսմարկը նույն հերթականությամբ և հաջողությամբ իրականացրեց այս երեք քայլերը՝ 1871թ. հասնելով Գերմանիայի միավորմանը: Դիտարկելով և դատելով այս տարիների ընթացքում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը և դրա արդյունքները, հատկապես՝ մեզ համար ամենակարևոր հարցերում, ինչպիսիք են հայ-թուրքական հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի խնդիրը և Ցեղասպանության ճանաչման գործընթացը, կարելի է միանշանակ ասել, որ այդ ուղղությամբ արված քայլերն ակնհայտորեն չեն ունեցել արդյունավետ շարունակություն: Դիվանագիտությունն առաջին գիծն է ոչ միայն երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության պահպանման, այլ նաև ներդրումների ներգրավման, խոշոր ծրագրերի իրականացման և առհասարակ՝ տնտեսական զարգացման համար: Այսօր Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակը շատ բանով կախված է նաև մեր դիվանագիտությունից»,- գրում է Վարդան Օսկանյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |