ԲԱՔՈՒՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ԹԲԻԼԻՍԻԻ ՀԵՏ «ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ղեկավարությունը խորհրդակցում է պաշտոնական Թբիլիսիի հետ ռուսական գույքի եւ ռազմատեխնիկայի մի մասը Վրաստանից Հայաստան տեղափոխումը թույլ չտալու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ռամիզ Հասանովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմը հասկանում է Վրաստանի շահագրգռվածությունը իր երկրից ռուսական ռազմակայնների շուտափույթ դուրս բերման հարցում, սակայն Բաքվի համար եւս կարեւոր է, թե դրանք ուր դուրս կբերվեն: «Դրանք չպետք է Հայաստանում հայտնվեն: Այդ պատճառով մենք մշտապես քննարկում ենք այդ հարցը Թբիլիսիի հետ»,-ավելացրել է դեսպանը: Ռ.Հասանովը ավելացրել է, որ դեռ չի սկսվել ռուսական ռազմակայաններից ծանր տեխնիկայի դուրս բերումը, այլ դուրս է բերվում միայն սպառազինությունը: Օրերս ռուսական Գլխավոր շատբի պետ գեներալ Յուրի Բալուեւսկին հայտարարել է, որ ռուսական ռազմակայանները Վրաստանից դուրս են բերվելու Ռուսաստանի տարածք, իսկ մարտական տեխնիկայի մի մասը` Հայաստան: «Եթե ասենք, թե ուր են դուրս բերվելու ռուսական կայնները Վրաստանից, ապա միանշանակ` Ռուսաստանի տարածք»,-ասել է նա: Յու.Բալուեւսկին նշել է, որ մարտական տեխնիկայի եւ ռազմական գույքի մի մասը նախատեսվում է տեղափոխել Հայաստան: Այդ կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ բողոքի նոտա է հղել Ռուսաստանին:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---