Ա. Զաքարյանը՝ «Ենի Ադրբեջան»-ին. Առաջարկում եմ ուղարկել արձանագրության այն հատվածը, որտեղ իրենց ստորագրությունն է

Ա. Զաքարյանը՝ «Ենի Ադրբեջան»-ին. Առաջարկում եմ ուղարկել արձանագրության այն հատվածը, որտեղ իրենց ստորագրությունն է

PanARMENIAN.Net - «Ենի Ադրբեջանը» մասնակցել է Սանկտ Պետերբուրգում անցկացված «Եվրասիական ինտեգրումը 21-րդ դարում» համաժողովին, սակայն ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է կուսակցության քարտուղարի տեղակալ Մուբարիզ Գուրբանլին: Նա սադրանք է անվանել այն լուրերը, որ կուսակցությունը պատրաստվում է համագործակցել հայկական որևէ կուսակցության հետ: Այն, որ երկու երկրների միջև համագործակցություն չի լինելու, PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց նաև համաժողովին մասնակցած ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը: Ինչ վերաբերում է համաժողովի շրջանակներում ստորագրված փաստաթղթին, որի առկայությունը ադրբեջանական կողմը ժխտում է, Արտակ Զաքարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին առաջարկեց ուղարկել ստորագրված արձանագրության այն հատվածը, որտեղ դրված է ադրբեջանցի պատվիրակների ստորագրությունը:

Ինչպես արդեն հայտնել ենք, ֆորումի շրջանակներում քննարկումներ են եղել եվրասիական ինտեգրման հեռանկարների շուրջ և ստորագրվել է արձանագրություն, որն ընդամենը փաստում է, որ կուսակցությունները պատրաստակամ են շարունակել համատեղ քննարկումները եվրասիական ինտեգրման հեռանկարների շուրջ: Իսկ ՀՀԿ-ի համագործակցությունը ոչ թե Ադրբեջանի հետ է, այլ մյուս երկրների կուսակցությունների:

Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամներ Արտակ Զաքարյանը և Գագիկ Մելիքյանը դեկտեմբերի 2-3-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցել են «Եվրասիական ինտեգրումը 21-րդ դարում» միջազգային միջկուսակցական համաժողովի աշխատանքներին: Ֆորումին մասնակցել են Հայաստանից Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Ադրբեջանից՝ «Ենի Ադրբեջանը», Ռուսաստանից՝ «Եդինայա Ռոսիան», իսկ Ղազախստանից՝ «Նուր Օթան»-ը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---