«Ժողովուրդ». «Ուղտը չոքել է» նաև ՀՀԿ խմբակցության դռանը

«Ժողովուրդ». «Ուղտը չոքել է» նաև ՀՀԿ խմբակցության դռանը

PanARMENIAN.Net - Ըստ «Ժողովուրդ» թերթի լավատեղյակ աղբյուրների` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադի) Իտալիայի կենտրոնում հյուրանոցառեստորանային համալիր է կառուցում և հաճախ Իտալիա է մեկնում: Օրաթերթի տեղեկություններով`Համբարձումյանը կառուցապատման աշխատանքներն իրականացնում է իր քրոջ հետ համատեղ: Ըստ «Ժողովուրդ» թերթի, Համբարձումյանի քրոջն է պատկանում «Lacoste» ֆիրմային խանութը: Երեկ թերթը փորձեց տեղեկությունը ճշտել Համբարձումյանից, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր: «Տեղեկացանք, որ նա Իտալիայում է գտնվում: Այս փաստը ևս մեկ վկայություն է այն իրողության, որ Հայաստանից բիզնեսն արտագաղթում է, քանի որ ՀՀ-ում եկամտաբեր չէ աշխատելը: Եվ այդ «ուղտը չոքել է» նաև ՀՀԿ խմբակցության դռանը»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---