Հայտարարվել է անկախ Հայաստանում ընտրությունների մասին պատմող ֆիլմի մրցույթ![]() 5 դեկտեմբերի 2012 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Հայտարարվել է «Ընտրությունների պատմությունը անկախ Հայաստանում (1990-2013)» խորագրով վավերագրական ֆիլմի արտադրության բաց մրցույթ: Մրցույթը հայտարարել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում: Մրցույթի նպատակն է ստեղծել մի վավերագրական ֆիլմ, որը կներկայացնի Հայաստանում 1990թ. ի վեր անցկացված բոլոր խոշոր (նախագահական կամ խորհրդարանական) ընտրությունները կամ դրանց հետ կապված առանձին կարևոր դեպքերը` ընդգրկելով նաև առաջիկայում` 2013թ. կայանալիք նախագահական ընտրությունները: Ֆիլմի տևողությունը պետք է լինի մինչև 60 րոպե: Խրախուսվում են ստեղծագործական ինքնատիպ մոտեցումները: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գործող ստեղծագործական միավորումները, կազմակերպություններն ու անհատների խմբերը: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 24-ն է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |