Դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն էր (վիդեո)

Դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն էր

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն է: Այս առիթով PanARMENIAN.Net ի թղթակիցը զրուցեց Birthright Armenia (Դեպի Հայք) և Armenian Volunteer Corps (Հայ կամավորների միություն) կազմակերպությունների սոցիալական մեդիայի և հանրային կապերի համակարգող Մարիաննա Վարդանյանի հետ` տեղեկանալու Հայաստան ժամանող կամավորների մասին:

«Հայաստան տարեկան 100-150 կամավոր է գալիս մեր ծրագրերով` աշխատելով ամենատարբեր ոլորտներում: Կամավորները մեծ մասամբ սփյուռքահայեր են, բայց շատ են գալիս նաև օտարազգիներ` Լեհաստանից, Մալայզիայից, Լիտվայից և այլն: Բոլորն էլ հիմնականում գոհ են մնում այստեղ կամավորությունից, շատերի համար Հայաստանը շատ յուրահատուկ ու հետաքրքիր երկիր է:

Մենք էլ մեր երկրի համար ենք օգուտ քաղում օտարերկրյա կամավորներից, որոնք իրենց արևմտյան փորձը ներդնում են այստեղ»,- նշեց նա:

Հիմնադրված լինելով 2000թ.-ին` Հայ կամավորներ միությունը Հայաստանում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն աջակցում է 21 տարին լրացած և ավելի բարձր տարիքի հմուտ կամավորներին` իրենց կարողությունները ներդնել Հայաստանում` մեկ ամսից մինչև մեկ տարի տևողությամբ: 2001-2012 թթ. ընթացքում Հայ կամավորների միությունն ունեցել է 480 կամավոր` աշխարհի շուրջ 30 երկրներից:

Անցյալ տարի Հայաստանի կամավորների միությունն իրականացնում էր «Ես կամավոր եմ» ծրագիրը, որի շրջանակում «Մանան» ֆիլմի հետ համատեղ նկարահանվեց փոքրիկ տեսահոլովակ, որում Հայաստան եկած կամավորը պատմում է իր փորձառության մասին`

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---