Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը և «Ավստրիական ավիաուղիները» կհամագործակցեն![]() 6 դեկտեմբերի 2012 - 15:27 AMT PanARMENIAN.Net - 2012-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և «Ավստրիական ավիաուղիներ» ԲԸ Հայաստանի մասնաճյուղի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրության արարողություն: Հուշագիրը ստորագրեցին ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և «Ավստրիական ավիաուղիներ» ԲԸ Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Լուկաս Նեգեդլին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի ներկայությամբ: Հաշվի առնելով Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն խթանելու համար համատեղ ջանքերի ուղղորդման անհրաժեշտությունը` համաձայնություն ձեռք բերվեց, որ «Ավստրիական ավիաուղիները» տրամադրելու է երկկողմանի ուղևորության տոմսի հատուկ սակագին Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին, որոնք մասնակցում են ՀԱՄՀ կողմից կազմակերպված միջազգային զբոսաշրջային միջոցառումներին: Ըստ այդմ՝ տոմսերի սակագինը Եվրոպա ուղղության համար սահմանվելու է՝ սկսած 99 եվրոյին համարժեք դրամ, Պեկին և Տոկիո ուղղությունների համար՝ սկսած 399 եվրոյին համարժեք դրամ, իսկ ԱՄՆ ուղղության համար՝ սկսած 299 եվրոյին համարժեք դրամ: Սակագները չեն ներառում օդանավակայանների հարկերը, հաղորդում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |