«Ամերիա» ընկերությունների խումբը դեկտեմբերի 11-ին ամանորյա աճուրդ է կազմակերպում հիվանդ երեխաների օգտին![]() 7 դեկտեմբերի 2012 - 14:41 AMT PanARMENIAN.Net - «Ամերիա» ընկերությունների խումբը ձևավորել է ավանդույթ` Ամանորի շեմին կազմակերպելու բարեգործական աճուրդ` ուղղված հիվանդ երեխաների բուժմանը: Երրորդ տարին անընդմեջ Ամերիան համախմբում է հանրությանը` օգնության ձեռք մեկնելու այն մանուկներին, ովքեր գոյության ամենօրյա պայքար են մղում: Այս տարի «Ամերիա» ընկերությունների խումբը «Անտիկյան» պատկերասրահի աջակցությամբ միավորում է գործարար աշխարհի և ժամանակակից արվեստի ներկայացուցիչների ուժերը` միասնաբար օգնելու 15 երեխայի, ովքեր գրանցված են «Օգնեմ», «Նվիրիր կյանք» և «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամներում: Բարեգործական աճուրդի ողջ հասույթը փոխանցվելու է պատանեկան իդիոպաթիկ արթրիթ, հեմատոլոգիական և քաղցկեղային հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը, որոնք այս պահին գտնվում են բուժման մեջ և ունեն անհապաղ ֆինանսական աջակցության կարիք: Աճուրդը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 11-ին, հայտնում է ընկերության մամոլ ծառայությունը: Աճուրդին կներկայացվեն ժամանակակից հայ անվանի արվեստագետների գործերը: Նրանց շարքում են Գափոն, Թենի Վարդանյանը, Մարինա Դիլանյանը, Արշակ Սարգսյանը, Ստեփան Վերանյանը, Սամվել Սաղաթելյանը, Արա Ալեքյանը, Սպարտակ Գևորգյան, Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը, Արմեն Գևորգյանցը, Սահակ Պողոսյանը, Արարատ Սարգսյանը, Սամվել Չիբուխչյանը, Անատոլի Պապանյանը, Սարգիս Համալբաշյանը, Լևոն Ազատյանը, Նորա Բադալյանը, Սերյոժա Վարդանյանը, Վահագն Համալբաշյանը, Ռաֆայել Մեգալլը: Միջոցառման կազմակերպմանն աջակցել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը: Այն բոլոր անհատները և կազմակերպությունները, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու Ամերիայի նախաձեռնությանը` կարող են գումարները փոխանցել Ամերիաբանկում բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին: Կոչ ենք անում Հայաստանի բոլոր կառույցներին, անհատ անձանց` միանալ «Ամերիա» խմբի նախաձեռնությանը և հանդես գալ առանձին հանգանակությամբ: Միավորե'նք մեր ուժերը և գունավորենք այն երեխաների երազանքը, որոնց յուրաքանչյուր օրը լի է սպասումով, ովքեր ամեն օր կյանքի համար պայքար են մղում` սպասելով հրաշքի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |