Հրաչյա Հովակիմյանը նշանակվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Հրաչյա Հովակիմյանը նշանակվել է  «Խոսրովի անտառ»  պետական արգելոցի  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահանության նախարար Արամ Հարությունյանի 335-Ա հրամանով 2012թ. դեկտեմբերի 10-ին Հրաչյա Հովակիմյանը ժամանակավորապես նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը:

Նշանակումը կատարվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 30-ի N925 որոշմամբ հաստատված «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի կանոնադրության 19-րդ կետով և Հրաչյա Հովակիմյանի անձնական դիմումի հիման վրա:

Հրաչյա Հովակիմյանը 1992-1994թթ. Խոսրովի պետական արգելոցում աշխատել է որպես պահպանության գծով փոխտնօրեն:

1994-2004թթ. ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Հայանտառ» պետական ձեռնարկությունում:

2004թ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետն է եղել:

2006-2007թթ ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդականնի պաշտոնն է զբաղեցրել:

2007-ից զբաղվել է մասնավոր գործունեությամբ Հրաչյա Հովակիմյանը ունի տնտեսագետի որակավորում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---