«Հրապարակ». Ասպարեզ իջավ հերթական նախագահացուն

«Հրապարակ». Ասպարեզ իջավ հերթական նախագահացուն

PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ասպարեզ իջավ հերթական նախագահացուն՝ Հովիկ Աղազարյան անուն-ազգանունով, որը պատրաստվում է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել: «Առավոտ»-ի հետ զրույցում նա հայտարարել է. «Մենք դժոխք տանող ճանապարհից ետ կանգնելու հնարավորություն ունենք»:

Աղազարյանը 1990-95թթ. եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ: Հետագայում հեռացվել է Դաշնակցությունից: Սակայն կենսագրական այս տվյալները նույնիսկ չեն կարող չնչին օգնություն մատուցել նորանուն թեկնածուին, քանի որ, մեր տեղեկություններով, Աղազարյանը չի բավարարում ՀՀ սահմանադրությամբ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար ներկայացվող պահանջները: Խոսքը 10 տարվա մշտական բնակության պահանջին է վերաբերում: Աղազարյանը ծնունդով Արարատի մարզի Սուրենավան գյուղից է և վերջին 10 տարիներին բնակվել է Սանկտ Պետերբուրգում: Ճիշտ է՝ ժամանակ առ ժամանակ եկել է Հայաստան, սակայն, սուրենավանցիների վստահեցմամբ, վերջին անգամ Հայաստանում եղել է 2 տարի առաջ»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---