«Ժողովուրդ». Քաղաքապետի պատճառով Եվրոպական բանկը հրաժարվում է գումար տրամադրել Հայաստանին

«Ժողովուրդ». Քաղաքապետի պատճառով Եվրոպական բանկը հրաժարվում է գումար տրամադրել Հայաստանին

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ իշխանությունները քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հայտնվել են ուշագրավ սկանդալի մեջ:

«Բանն այն է, որ Եվրոպական բանկը ժամանակին մոտ 35 մլն դոլար վարկ է հատկացրել Երևանի` Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բարեկարգման համար: Հատկացվել է գումարի կեսը` մոտ 15 մլն դոլարը: Սակայն որոշ ժամանակ անց Եվրոպական բանկը պարզել է, որ գումարները չեն ծախսվում ըստ հաստատված նախագծի. մասնավորապես Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում պետք է կառուցվեր մետրոյի «Երիտասարդական» կայարանի նոր մուտքը: Սակայն նույն վայրում կաթողիկոսի նստավայրի կառուցման պատճառով դա չեղյալ է հայտարարվել: Արդյունքում` հիմա Եվրոպական բանկը չի ցանկանում գումարի հաջորդ մասը տրամադրել»,-գրում է թերթը և հավելում, որ Մետրոպոլիտենի ղեկավարությունից մեկնաբանություններ ստանալու փորձերն ապարդյուն են անցել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---