Վարչապետը Հարվարդի համալսարանում խոսել է օլիգապոլիաների և կոռուպցիայի դեմ պայքարի մասին

Վարչապետը Հարվարդի համալսարանում խոսել է օլիգապոլիաների և կոռուպցիայի դեմ պայքարի մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հարվարդի համալսարանական քաղաք։

ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպում-դասախոսություն է ունեցել աշխարհի առաջատար համալսարաններից մեկում՝ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում (Harvard University, Kennedy School of Government)։ Վարչապետը գրառում է կատարել բարձրաստիճան պաշտոնյաների գրամատյանում, ապա Բելֆեր կենտրոնում հանդիպել է Հարվարդի համալսարանի, Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի (MIT) և Թաֆթսի համալսարանի (Tufts University) պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ նախկին բարձրաստիճան դիվանագետներ, գիտական աշխատանքով զբաղվող պետական ծառայողներ, ինչպես նաև ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի առաջատար համալսարաններում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակակիրներ։

Վարչապետ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, տնտեսական մարտահրավերներին առնչվող հարցերի: Ներկաների խնդրանքով կառավարության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել օլիգոպոլիաների և կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսության զարգացման հեռանկարների և ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ։

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար` նշելով. «Այսպիսի հանդիպումները կարևոր են` հասկանալու համար, թե քաղաքականություն իրականացնող մարդիկ ինչպես են մտածում»: Տիգրան Սարգսյանն ընդգծել է մարդկային շփումների կարևորությունը և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին հետաքրքիր հանդիպում անցկացնելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---