Սերժ Սարգսյանը առաջնային խնդիր է համարում արդար ընտրությունների անցկացումը

Սերժ Սարգսյանը առաջնային խնդիր է համարում արդար ընտրությունների անցկացումը

PanARMENIAN.Net - Արդար նախագահական ընտրությունների անցկացումը առաջնային խնդիր է: Այսօր ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք որպես պետություն արդեն կարողանում ենք ազատ մրցակցության, արտահայտվելու գրեթե կատարյալ ազատության ու ազատ կամարտահայտության պայմաններում ընտրություններ անցկացնել և այդ ուղիով պատրաստվում ենք շատ ավելի առաջ գնալ»,- ասաց Սերժ Սարգսյանը: Նա նշեց, որ վերջին խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հրաշալի արձագանքներ են եղել, ինչը գործող նախագահի խոսքով, շատ ոգևորիչ է:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---