ԱԱԾ ղեկավարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա![]() 19 դեկտեմբերի 2012 - 10:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, որտեղ դեկտեմբերի 18-21 կկայանա Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից-պետությունների Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների Խորհրդի ղեկավարների 33-րդ նիստը: Նիստի ընթացքում կքննարկվեն` տարածաշրջանային անվտանգության ժամանակակից հեռանկարների, ահաբեկչության և այլ ծայրահեղական բռնի արտահայտումների, միջուկային-էներգետիկ համալիրների անվտանգության ապահովման, թմրանյութերի և հոգեմետ միջոցների ապօրինի շրջանառության, տեղեկատվական ոլորտին վտանգի դիմակայման հարցերը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |