ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ22 հունիսի 2005 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է պետության նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռ.Քոչարյանն ու Վ.Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, մասնավորապես, գարնանը Երեւանում կայացած հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման գործընթացը, ինչպես նաեւ ներդրումային ծրագրերին եւ էներգետիկ խնդիրներին առնչվող հարցեր: Զրուցակիցները շոշափել են նաեւ Հայաստանում Ռուաստանի տարվա շրջանակներում անցկացվող միջոցառումների հարցը, որի առթիվ Վ.Պուտինը նշել է, որ նրա տպավորությունների համաձայն` դրանք անցկացվում են բարձր մակարդակով: Ռ.Քոչարյանը նշել է, որ անցկացվող միջոցառումները բազմաբնույթ են եւ ներառում են հայ-ռուսական հարաբերությունների բոլոր ոլորտները: Նրա խոսքերով` երկկողմ մշակութային կապերին համահնչուն զարգանում են եւ տնտեսական հարաբերությունները, եւ այդ գործում նշանակալից է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: ՀՀ նախագահը նշել է նաեւ, որ մշակման նախնական փուլում է գտնվում 2006 թվականին Ռուսաստանում Հայաստանի տարի անցկացնելու ծրագիրը: Զրուցակիցները քննարկել են նաեւ Մոսկվայում այսօր ընթացող ԵվրԱզՏՀ միջպետական խորհրդի նիստը: Վ.Պուտինը նշել է, որ չնայած Հայաստանն այդ կառույցում ներկայացված է դիտորդի կարգավիճակում, սակայն Ռ.Քոչարյանի գործնական եւ կանոնավոր մասնակցությունը կազմակերպության ղեկավարության աշխատանքում դրական գործոն է` բազմակողմանի համագործակցության ընդլայնման տեսակետից: Նշենք, որ Ռ.Քոչարյանը Մոսկվա է մեկնել` մասնակցելու Հավաքական անվտանգության կազմակերպության խորհրդի հերթական նիստին: Մոսկվայում Ռ.Քոչարյանը հանդիպելու է նաեւ Ռուսաստանի մայրաքաղաքում սովորող հայ ուսանողներին` նրանց հուզող խնդիրների քննարկման համար: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |