ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔՈՒՄ ՌՈՒՄԲԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳԻ ՀԵՂԻՆԱԿԸ

PanARMENIAN.Net - Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է երեկվա հեռախոսային խուլիգանը: Հիշեցնենք, որ նախօրեին տեղական ժամանակով 14:05-ին Հայաստանի վարչապետի ընդունարանում ահազանգ էր հնչել, թե կառավարության շենքում իբր ռումբ է տեղադրված: Արտակարգ իրավիճակների վարչության ջոկատները համապատասխան միջոցառումներից հետո եկել են այն եզրակացության, որ ահազանգը կեղծ էր եղել: Չարագործը նախկինում «երկու անգամ դատված, անհավասարակշռված անձ է», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---