ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն այսօր հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալ Ահմադ Արնուսին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Սիրիայի արտաքին գործերի եւ ֆինանսների նախարարությունների համատեղ պատվիրակությունը հունիսի 28-30-ը Հայաստանում է գտնվելու հերթական քաղաքական խորհրդակցություններն անցկացնելու, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սիրիայի կառավարությունների միջեւ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ պայմանագիր ստորագրելու նպատակով: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների դիրքորոշումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության հեռանկարներն ու մերձավորարեւելյան ու հարավկովկասյան տարածաշրջանային խնդիրները: Հատուկ ուշադրություն է հատկացվել իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---