Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵՎ ԱԳՈ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵԽ-Ի ԱՌՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ28 հունիսի 2005 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է Եվրախորհրդի նախարարների խորհրդի Ագո դիտարկման հանձնախմբին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ-ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, մասնավորապես Սահմանադրության բարեփոխումների գործընթացը: Պատվիրակության ղեկավար Ռոլանդ Վեգեները նշել է, որ այդ գործում իրական առաջընթաց է արձանագրվել, եւ Սահմանադրության բարեփոխումների նախագծի նման կարեւոր եւ լավ արդյունքը եւս վկայում է այդ մասին: Նա կարեւորել է նախագծի շուրջ համաձայնության մթնոլորտի արդեն նկատվող դրսեւորումները, դրանք համարելով դրական ազդակ հանրաքվեի անցկացման գործում: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններից բխող բարեփոխումների մեծ ուղի է անցել եւ վճռական է մինչեւ տարեվերջ այն ամբողջացնելու հարցում: Տվյալ փուլում ՀՀ ղեկավարը առաջնահերթ խնդիրը համարել է Սահմանադրության բարեփոխումների նախագիծը հասարակությանը լիարժեք ներկայացնելը, այն գնահատելով որպես հանրաքվեի հաջողության երաշխիք: Ագո խմբի ներկայացուցիչները հետաքրքրվել են նաեւ Հայաստանի տնտեսության առաջընթացով եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացով: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |