Հայաստանի և Ալժիրի պաշտպանական գերատեսչությունները կհամագործակցեն27 դեկտեմբերի 2012 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հանդիպել է Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության նախագահի անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի հետ: Այս մասին PanAMENIAN.Net-ին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել սերտ համագործակցություն հաստատել երկու երկրների անվտանգության ոլորտի տարբեր կառույցների, այդ թվում` պաշտպանական գերատեսչությունների միջև, միջազգային գործընթացների հետ համահունչ քայլելու և դրանց համարժեք արձագանքելու նպատակով: Որպես համագործակցության առաջին քայլ` պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչների միջև փոխադարձ շփումների վերաբերյալ` համագործակցության ոլորտները նախանաշելու և համապատասխան գործակցություն սկսելու համար: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |