«Հրապարակ». 2012-ի ամենակատարյալ իրականացված ծրագիրն արտագաղթն է![]() 28 դեկտեմբերի 2012 - 09:53 AMT PanARMENIAN.Net - «Չնայած մեր երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակին, աղքատությանն ու գործազրկությանը, կառավարության ղեկավարը երեկ տարեվերջյան նիստն ամփոփեց կենացով. «...Ծանր տարի էր, լարված աշխատանք էր, բայց արդյունքները, որոնք այսօր արձանագրում ենք, վկայում են, որ մենք մեր նպատակներին հասել ենք և քաղաքական դաշտում` անցկացնելով խորհրդարանի ընտրություններ, և տնտեսական ոլորտում: Այն հիմնական ցուցանիշները, որ մեր առջև դրված էին, այն ավելի բարձր ցուցանիշները, որ մենք ստացանք որպես հանձնարարական ՀՀ նախագահի կողմից, բոլորը ձեզ հետ միասին ի կատար ենք ածել»: Սակայն չմատնանշեց, թե որոնք էին ծանր դեպքերն ու իրականացած նպատակները: Պարզ է` վարչապետի մասով ծանր երևույթ էր ԲՀԿ-ի դեմ պայքարը, որն ավարտվեց իր հաղթանակով: Իսկ իրագործվածներից, թերևս, խոսքն արտագաղթի մասին է, որն անթերի է իրականացվել»,- գրել է «Հրապարակը»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |