Վլադիմիր Պուտինը դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մարդը` ըստ Foreign Policy-ի

Վլադիմիր Պուտինը դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մարդը` ըստ Foreign Policy-ի

PanARMENIAN.Net - Ամերիկյան Foreign Policy պարբերականի 2012 թ. վարկանիշով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչվել է որպես աշխարհի ամենաազդեցիկ մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այս պարագայում, ըստ էության, ՌԴ նախագահը զբաղեցնում է երկրորդ վարկանշային հորիզոնականը, քանի որ առաջինը, ըստ պարբերականի, ոչ ոք չի զբաղեցնում: Հեղինակները բացատրում են դա նրանով, որ “բոլորը սպասում են ինչ-որ մեկին, ով պատրաստ կլինի իր ուսերին ստանձնել ժամանակակից աշխարհի ամենադժվարին ու վտանգավոր մարտահրավերները”:

Երրորդ հորիզոնականում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնարկեն: Նրան հաջորդում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---