Բեռլուսկոնին հաղթանակի դեպքում մտադիր է զբաղեցնել էկոնոմիկայի նախարարի պաշտոնը

Բեռլուսկոնին հաղթանակի դեպքում մտադիր է զբաղեցնել էկոնոմիկայի նախարարի պաշտոնը

PanARMENIAN.Net - Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որն ավելի վաղ պաշտոնապես առաջադրել էր իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում փետրվարին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, հայտարարել է, որ հաղթանակի դեպքում մտադիր չէ կրկին գլխավորել կաբինետը, այլ կզբաղեցնի միայն էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:

«Ես արդեն որոշել եմ իմ հետնորդին, դա Անջելինո Ալֆանոն է: Ես արդեն եղել եմ վարչապետ: Եթե մենք հաղթենք, վարչապետ կլինի Ալֆանոն, իսկ ես կլինեմ էկոնոմիկայի նախարար»,-ասել է նա Rtl 102.5 ռադիոկայանի ուղիղ եթերում:

Այս որոշումը պայմանավորված է քաղաքական համաձայնությամբ, որը նախորդ գիշեր ձեռք է բերվել «Հյուսիսի լիգա» կուսակցության առաջնորդ Ռոբերտո Մարոնիի հետ հանդիպման ժամանակ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---