Եթե ընտրությունները կեղծվեն, Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարը կշարունակի հրապարակում

Եթե ընտրությունները կեղծվեն, Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարը կշարունակի հրապարակում

PanARMENIAN.Net - Եթե գալիք նախագահական ընտրությունները կեղծվեն, ապա, ըստ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի, քաղաքացիական պայքարը կշարունակվի հրապարակում փետրվարի 19-ից հետո: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը նկատեց, որ այս պայքարում ամեն ինչ հնարավոր է, և ոչ մի բան կանխորոշված չէ:

Ազատ, արդար ընտրությունների դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է թե շնորհավորել հաղթողին, թե ընդունել շնորհավորանքը:

Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընտրություններում անակնկալներ և պայքարի անսովոր քայլեր է կանխատեսում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---