Բոստոնի օդանավակայանում հրդեհվել է «երազանքի օդանավը»

Բոստոնի օդանավակայանում հրդեհվել է «երազանքի օդանավը»

PanARMENIAN.Net - Բոստոնի օդանավակայանում հրդեհվել է Boeing 787 Dreamliner ինքնաթիռը՝ «երազանքի օդանավը»: Ոչ ոք չի տուժել, հայտնում է Agence France-Presse-ը Japan Airlines ավիաընկերության վրա հղումով, որին պատկանում է օդանավը:

«Բոինգը» Բոստոն է ժամանել Տոկիոյից հունվարի 7-ին: Երբ բոլոր ուղևորներն ու անձնակազմը հեռացել են ինքնաթիռից, հավաքարարները ծխի հոտ են զգացել: Հրշեջները մեկ ժամվա ընթացքում մարել են ֆյուզելյաժի ստորին մասում բռնկված հրդեհը:

Ըստ ավիաընկերության, բռնկումը տեղի է ունեցել լրացուցիչ ուժային սարքում, որն օգտագործվում է միայն այն ժամանակ, երբ ինքնաթիռը երկրի վրա է:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---