Այս տարի Հայաստանում ապաստան է ստացել 145 փախստական![]() 14 հունվարի 2013 - 21:07 AMT PanARMENIAN.Net - 2012թ.-ին ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով Միգրացիոն պետական ծառայությանն է դիմել 565 օտարերկրյա քաղաքացի, որոնցից 494-ը` Սիրիայի, իսկ մյուսները հիմնականում Իրաքի, Իրանի, Կոտ դ`Իվուարի, Գվինեայի, Թուրքիայի քաղաքացիներ են: Նրանցից ՀՀ-ում փախստական են ճանաչվել և ապաստան են ստացել 145-ը: Այս մասին ասել է ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ՏԿՆ-ում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Գագիկ Եգանյանը տեղեկացրել է, որ 2012թ-ին աշխատանքները հիմնականում ուղղված են եղել «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրով» 2012թ. նախատեսված միջացառումների իրականացմանը, Սիրիայից ժամանած անձանց հիմնախնդիրների լուծմանը: Ծրագրով նախատեսված 147 գործողություններից 2012թ-ին մեկնարկել է 83-ը: Ավարտվել են ՍԷԿՏ համակարգի բարեփոխման աշխատանքները: Համակարգը հնարավորություն կընձեռի միգրացիոն հոսքերի ծավալների վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալ: «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում բնակվելու համար 48 ապաստան հայցողների տրվել է ուղեգիր: Բացի այդ, ծառայության տնօրինության տակ եղած ռեզերվների հաշվին Սիրիայից ժամանած 99 անձի տրամադրվել է ժամանակավոր կացարան, 18 սիրիահայեր տեղավորվել են մասնավոր անձանց մոտ: Այս մասին հայտնում են ՏԿՆ լրատվական ծառայությունից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |