ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ. ԵՎՐՈՊԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՎԵՐՋ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ13 հուլիսի 2005 - 11:24 AMT PanARMENIAN.Net - «Այն բանից հետո, երբ Ֆրանսիացի եւ հոլանդացի ընտրողները մերժել են Սահմանադրությունը, ԵՄ-ը պետք է կանգնեցնի հետագա ընդլայնումը»,- հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլյա Սարկոզին` պատասխանելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարների վերաբերյալ հարցին: Սարկոզին, որը գլխավորում է UMP շարժումը եւ ձգտում է դառնալ Ֆրանսիայի նախագահ, հայտարարել է, որ Բուլղարիան եւ Ռումինիան պետք է միանան ԵՄ-ին, քանզի նրանց անդամակցության գործընթացը շատ հեռու է գնացել կանգնեցնելու համար: «Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկիրը բանակցությունների պաշտոնական սկզբի` հոկտեմբերի 3-ի մոտեցման հետ սկսել է նյարդայնանալ` զգալով, որ կարող է զոհ դառնալ նոր անդամներ ընդունելու ցանկություն չունենալուն` Ֆրանսիայում եւ Հոլանդիայում քվեարկության խափանման լույսի ներքո: Մենք պետք է կանգնեցնենք ընդլայնումը, քանի դեռ արդիականացվում են մեր ինստիտուտները »,- Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դե Վիլպենի հետ հանդիպումից հետո ասել է Սարկոզին: Նրանք խոսել են Եվրոպայում Ֆրանսիայի դերի մասին այն բանից հետո, երբ ֆրանսիացի ընտրողները մայիսի 29-ի հանրաքվեի ժամանակ մերժել են ԵՄ Սահմանադրությունը:«Եվրոպան չի կարող անվերջ ընդլայնվել»,- հայտարարել է Սարկոզին: Նշենք, որ Նիկոլյա Սարկոզին բացեիբաց հանդես է գալիս Թուրքիայի ԵՄ անդամակցության դեմ: Նա գտնում է, որ Անկարային պետք է առաջարկվի արտոնյալ անդամություն, սակայն ոչ մի դեպքում` լիիրավ անդամություն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |