Հայաստանի Կարմիր գիրքն արդեն էլեկտրոնային տարբերակ ունի

Հայաստանի Կարմիր գիրքն արդեն էլեկտրոնային տարբերակ ունի

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանի «Ծառաբույսերի ներմուծման գիտական հիմունքները Հայաստանում» գրքի, նաև Հայաստանի Կարմիր գրքի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում են բնապահպանության նախարարությունից:Նախարարը բարձր է գնահատել այն ավանդը, որ բուսաբանության և կենդանաբանության ինստիտուտների գիտաշխատողները ներդրել են ոլորտի պահպանման ու զարգացման բնագավառում: Ա. Հարությունյանը նաև հույս է հայտնել, որ Հայաստանի Կարմիր գրքից աստիճանաբար դուրս կգան մեծ թվով կենդանիների ու բույսերի անուններ:

Այս ծրագիրը իրականացվել է ՀՀ Բնապահպանության նախարարությունը, Անդրսահմանային միացյալ քարտուղարությունը և Գերմանական ֆինանսական հիմնադրամը: Էլեկտրոնային տարբերակում տեղ են գտել կենդանիների ու բույսերի բոլոր այն տեսակների անունները, որոնք կան նաև տպագիր տարբերակում՝ համապատասխան տեղեկատվությամբ: Հայաստանի կարմիր գրքի էլեկտրոնային տարբերակի ողջ տեղեկատվությունը կտեղադրվի բնապահպանության նախարարության կայքում:

 Ուշագրավ
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
---