Մեղրաձորում ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագիծը՝ ԱՆ ուշադրության կենտրոնում![]() 21 հունվարի 2013 - 16:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է ուսումնասիրել «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի ոսկու կորզման արտադրամասի` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեցին ԱՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ինչպես փոխանցեցին ԱՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, այս հարցով նախարարությունը փաստաթղթեր չի ստացել, տվյալ դեպքում հաշվի է առնվել հասարակական արձագանքը և այժմ փաստաթղթերն ստանալու համար ԱՆ աշխատակիցները դիմել են Բնապահպանության նախարարություն: Հավելենք, որ «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն պատրաստվում է Մեղրաձորում ցիանային ֆաբրիկա կառուցել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |