«Ժամանակ». Փոխմարզպետ. Հայաստանը Իրանին արոտավայր չի տրամադրի![]() 23 հունվարի 2013 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Տարածված լուրի կապակցությամբ, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Իրանի Ատրպատական գավառի կառավարիչը Թավրիզում ստորագրել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու մասին համաձայնագիր, որով Սյունիքի մարզը 5 տարով վարձակալությամբ արոտավայր կտրամադրի, իսկ Իրանը Հայաստանին կտրամադրի գյուղտեխնիկա և պարարտանյութեր, «Ժամանակ»-ի հետ զրույցում Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցն ասել է. «Բացարձակապես ոչ մի պայմանագիր չի կնքվել: Եթե պաշտոնական տեղեկատվություն եք ուզում՝ վերջերս մարզպետը աշխատանքային խմբով եղել է Իրանի Իսլամական Հանրապետության Ատրպատական նահանգում՝ պաշտոնական այցով, որտեղ նման հարց չի քննարկվել»: Հարցին՝ իսկ քննարկվել է այդ հարցը, նախապատրաստվում է նման պայմանագիր, Ա. Դոլունցը պատասխանեց, որ այլ մանրամասների չի տիրապետում, սակայն կրկին վստահեցրեց, որ նման պայմանագիր գոյություն չունի: Հիշեցնենք, որ անղցած տարվա դեկտեմբերին լուրե էին շրջանառվում, որ հայաստանը գյուղտեխնիկայի դիմաց Իրանին արոտավայրեր կտրամադրի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |