Եվրահանձնաժողովը լրացուցիչ 20 մլն եվրո կհատկացնի Մալիին հումանիտար օգնության համար

Եվրահանձնաժողովը լրացուցիչ 20 մլն եվրո կհատկացնի Մալիին հումանիտար օգնության համար

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը լրացուցիչ 20 մլն եվրո կհատկացնի Մալիին հումանիտար օգնության համար, հայտարարել է հումանիտար օգնության գծով եվրահանձնակատար Կրիստալինա Գեորգիևան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»:

«Երբ ես Մալիում էի դեկտեմբերի սկզբին, մենք 20 մլն եվրո ավելացրեցինք շտապ հումանիտար օգնության համար, իսկ այս այցի ժամանակ ավելացրեցինք այն ևս 20 մլն եվրոյով»,-ասել է Գեորգիևան լրագրողներին Բրյուսելում Մալիից վերադառնալուց հետո:

Եվրահանձնակատարը հիշեցրել է, որ անցած տարի Եվրահանձնաժողովը ընդհանուր առմամբ 78 մլն եվրո է հատկացրել Մալիի բնակչությանն օժանդակելու համար:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---