Ժամկետային զինծառայող է մահացել

Ժամկետային զինծառայող է մահացել

PanARMENIAN.Net - Երեկ` երեկոյան ժամը 23:40-ի սահմաններում, ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայող է մահացել: ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Յուրի Հրայրի Գարեգինյանը մարտական դիրքում իրեն ամրակցված ինքնաձիգից կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է հասցրել ժամկետային զինծառայող, ավագ սերժանտ Արտակ Գրիգորիի Գալստյանին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արտակ Գրիգորիի Գալստյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---