ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ 9 օգոստոսի 2005 - 10:02 AMT PanARMENIAN.Net - Հորդ անձրեւների պատճառով հետզհետե ոչնչանում են Թուրքիայում պահպանված Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բիբլիական մանրանկարները: Դարավոր անտարբերությունից եւ տասնամյակներ տեւող քաղաքական վեճերից հետո` Թուրքիան որոշել է տեղի տալ ԵՄ կոչերին` ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանելու ուղղությամբ եւ ընթացիկ տարվա մայիսին Թուրքիայի կառավարությունը 2 միլիոն լիրա (շուրջ 1,5 միլիոն դոլար) է հատկացրել Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքների համար: Այս քայլը թուրք-հայկական հարաբերությունների ջերմացման զգուշավոր հույս է ներշնչում: Հունիսի վերջին Թուրքիո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հանդիպել էր Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնմամբ զբաղվող թուրքական ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել էր վերականգման աշխատանքների նախագիծը եւ աշխատանքներին հայ ճարտարապետների մասնակցության հարցը: «Սուրբ Խաչ եկեղեցին կարեւոր է ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի համար», - ասել էր թուրքական ընկերության ղեկավար Զեյդանլին` փոխանցելով նաեւ, որ Մեսրոպ պատրիարքը խորհուրդ է տվել դիմել հայազգի ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուին, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |